Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 20 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները. 1. ՌԱՀ-ի գործունեության ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ. 2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման շրջանակներում գլխավոր կատարողը (կատարողը) պարտավոր է պետական պատվիրատուին ներկայացնել տեղեկություն մատակարարների (կատարողների, կապալառուների) կողմից նյութերի, համալրող սարքավորումների, սարքավորումների, հումքի, ինչպես նաև աշխատանքի (ծառայության) գնային բոլոր բարձրացումների մասին, եթե առաջարկվող գինը ավելի քան 5%-ով գերազանցում է այն գինը, որը հաշվարկված է՝ հաշվի առնելով որոշված գների ինդեքսը. 3. Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում կատարողի կողմից նյութերի, համալրող սարքավորումների, հումքի, աշխատանքի (ծառայության) գնի բարձրացման դեպքում մատակարարը պարտավոր է գնի բարձրացման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել պետական պատվիրատուին` վերջինիս կողմից հաստատված ձևին համապատասխան: |