Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. 1. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող յուրաքանչյուր հեղինակի տալիս է հեղինակային վկայագիր: Հեղինակային վկայագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Հեղինակային վկայագիրը հաստատում է սելեկցիոն նվաճման հեղինակ լինելը և հեղինակի` արտոնագրատիրոջից սելեկցիոն նվաճման օգտագործման դիմաց վարձատրություն ստանալու իրավունքը, եթե նա արտոնագրատեր չէ. 3. Սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող հեղինակի վարձատրության չափը և վճարման պայմանները որոշվում են արտոնագրատիրոջ և հեղինակի միջև կնքված պայմանագրով. 4. Սելեկցիոն նվաճման համահեղինակների վարձատրությունը կարգավորվում է նրանց միջև կնքված պայմանագրով. 5. Հեղինակության յուրացումը, համահեղինակության պարտադրումը, մինչև հայտ ներկայացնելն առանց հեղինակի համաձայնության հայտի էության հրապարակումը, ինչպես նաև ներկայացված սելեկցիոն նվաճման էության բացահայտումը պետական արտոնագրային փորձագետի կողմից մինչև դրանց պաշտոնական հրապարակումն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |