FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  43

Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը.
1. Օտարերկրյա ներդրումային ընկերությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել մասնաճյուղ՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
2. Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման համար օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
    1) մասնաճյուղի գրանցման դիմումը.
    2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը.
    3) կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը՝ 6 օրինակից.
    4) մասնաճյուղի գործունեության կանոնները.
    5) օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` ներդրումային ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները հայերեն լեզվով.
    6) օտարերկրյա ներդրումային ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    7) օտարերկրյա ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
    8) մասնաճյուղի գործարար ծրագիրը.
    9) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ, եթե տվյալ պետության օրենսդրությամբ նման փաստաթուղթ պահանջվում է.
    10) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ներդրումային ընկերությունն ունի ներդրումային ծառայությունների մատուցման թույլտվություն և ներդրումային ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  43

11) օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը՝ ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մասին.
    12) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարների գործունեության մասին տեղեկանք և նրանց վավերացված ստորագրությունների նմուշները.
    13) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    14) հայտարարություն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին.
    15) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ մատուցելու համար: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա ներդրումային ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար.
4. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
5. Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման համար օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
    1) ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ դիմումը.
    2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը.
    3) ներկայացուցչության կանոնադրությունը՝ 6 օրինակից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  43

4) օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` ներդրումային ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները հայերեն լեզվով.
    5) օտարերկրյա ներդրումային ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    6) օտարերկրյա ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
    7) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
    8) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ներդրումային ընկերությունն ունի ներդրումային ծառայությունների մատուցման թույլտվություն և ներդրումային ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
    9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
6. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը.
7. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը հանձնել օտարերկրյա ներդրումային ընկերությանը.
8. Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է գրանցումն օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից դիմումը ներկայացվելու պահից 30-օրյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  43

9. Կենտրոնական բանկն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
10. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար.
11. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում նշված որոշ փաստաթղթերի ներկայացման բացառություններ, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ: