Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը. 1. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով. 2. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին. 3. Լիցենզավորող մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա կրկնօրինակը ստանալու համար. 5. Լիցենզավորող մարմինը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է նրա կողմից դիմումը տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 6. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը. 7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով: |