Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները. Իր լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը: Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է ոստիկանության պետը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո՝ 3 ժամը լրանալու պահից, ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, հաղորդակցվել և տեսակցել փաստաբանի հետ և իր ցանկության դեպքում ենթարկվել բժշկական զննման: Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ձերբակալված անձին բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ: Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված դեպքերում օգտվելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին վերապահված իրավունքներից: Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: |