Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը. 1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացվելու դեպքում պարտապանը դիմումին կից պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1) հիմնավորումներ պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել սնանկության դիմում ներկայացնելու համար. 2) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը, չափը և հիմքերը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորություններ. 3) եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները. 4) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է՝ մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն և պետական գրանցման տվյալները. 5) պարտապանի հայտարարությունը՝ ֆինանսական առողջացման մտադրության մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 90 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող տեղեկություններ (ապացույցներ) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և այլ գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին, այդ թվում՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին՝ ստացված անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությունից, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ պարտավորության կատարման վերաբերյալ կատարողական վարույթ հարուցված լինելու դեպքում, պարտապանի անշարժ գույքի գտնվելու, շարժական գույքի հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի դեպքում՝ նաև նրա գործունեության իրականացման վայրի տեղական ինքնակառավարման մարմնից. 7) եթե պարտապանը ֆիզիկական անձ է՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթային տեսքով տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը. 8) կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները. 9) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը. 2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը: |