Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Գնահատող հանձնաժողովը. 1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը` 1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը. 2) փոփոխություններ է կատարում հրավերում. 3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ. 4) բացում և գնահատում է հայտերը. 5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին). 6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած. 2. Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ: Քարտուղարը` 1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները. 2) ստանում և հաշվառում է հայտերը. 3) կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը. 4) տրամադրում է հրավեր. 5) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը. 6) կազմակերպում է գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման աշխատանքները. 7) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար. 8) իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ. 3. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը: |