Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40.17 Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կամ թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելը. 1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: 2․ Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։ |