Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 134 Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը. Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` եռապատիկի չափով: Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կանգատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը` առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով: |