Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Երիտասարդական քաղաքականության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները. 1. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝ 1) համայնքի ղեկավարը, ելնելով համայնքի երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերներից և հնարավորություններից, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթություններից, համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառում է երիտասարդական ծրագրեր, մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի երիտասարդական քաղաքականությունը. 2) համայնքի ղեկավարը համայնքի երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ առանձնացնում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք. 3) համայնքի ղեկավարը համայնքում հիմնադրում է երիտասարդական կենտրոն կամ աջակցում է համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնադրմանը և գործունեությանը. 4) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը. 5) համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը. 6) համայնքի համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների դեպքում համայնքի և գործընկեր կառույցների միջև կնքվող համագործակցությունը սահմանող իրավապայմանագրային փաստաթղթով սահմանվում են երիտասարդական կենտրոնի գործառույթները՝ հիմք ընդունելով օրինակելի կանոնադրությամբ սահմանված գործառութային նպատակները. 7) համայնքի ղեկավարը աջակցում է համայնքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը. 8) համայնքի ղեկավարը համայնքի երիտասարդներին և երիտասարդական քաղաքականության մյուս սուբյեկտներին մասնակից է դարձնում համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և երիտասարդներին առնչվող այլ ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, իրականացմանը, ինչպես նաև մշտադիտարկմանը և գնահատմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 9) համայնքի ղեկավարը մասնակցություն է ունենում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին. 2. Երևան քաղաքում ստեղծվող համայնքային երիտասարդական կենտրոնը մասնաճյուղեր է ունենում բոլոր վարչական շրջաններում: |