FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  20

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը.
1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով.
2. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով.
3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են հանձնաժողովի՝
    1) քննության առարկան և իրավասության ոլորտը.
    2) նախագահի անունը, ազգանունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.
    3) լիազորությունների ժամկետը.
4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, դիմումին կցվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.
5. Եթե դիմումն անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ստորագրել կամ այն սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի պահանջներին՝
    1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.
    2) համապատասխանում է, ապա պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը.
6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  20

7. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեցական ամսով: