Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 84 Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը. 1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի. 2. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի. 3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացմամբ. 4. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ. 5. Սահմանադրության փոփոխությունների՝ Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, իսկ քաղաքացիական նախաձեռնությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով օրենքի նախագիծ ներկայացնելու համար՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգին համապատասխան. 6. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակը Կանոնակարգի 66-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավասություններ: |