Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 15 Մասնագետը. 1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար. 2. Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը. 3. Հարկադիր կատարողը մասնագետից բացատրություններ չի վերցնում, եթե պարզվում է, որ մասնագետը՝ 1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ. 2) շահագրգռված է կատարողական վարույթով․ 3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ. 4. Հարկադիր կատարողը նախազգուշացնում է մասնագետին սուտ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով մասնագետից: |