FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը.
1. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում`
    ա) լիցենզիա ստանալու մասին հայտը.
    բ) վճարահաշվարկային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունը` երեք օրինակից.
    գ) վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը` վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.
    դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնակիցների և ղեկավարների մասին տեղեկանքը` կազմված Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով, ներառյալ` մասնակցի և ղեկավարի անունը, ազգանունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները, 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) մասին գրավոր հայտարարություն. դ.1) վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ տեղեկանք՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.
    ե) վճարահաշվարկային կազմակերպության աշխատանքի կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է նրա կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները. ե.1) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.
    է) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում անհրաժեշտ դրամական միջոցների կամ արժեթղթերի դեպոնացման մասին պայմանագրի օրինակը կամ անվերադարձելի բանկային երաշխիքը, եթե նման պահանջ սահմանված է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. է.1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

ը) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից երկամսյա ժամկետում լիցենզավորում է վճարահաշվարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա լիցենզավորումը: Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով.
3. Լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տալիս է լիցենզիա.
4. Լիցենզավորման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված: 6. Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված` օրենքով սահմանված պետական տուրքը վճարված լինելու պայմանով.
6.1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Կենտրոնական բանկը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա Կենտրոնական բանկը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել դրանք.
7. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառակապակցությունը, լիցենզիայի համարը, լիցենզիան տալու ամսաթիվը, վճարահաշվարկային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում), վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը, գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան, լիցենզիայի գործողության ժամկետը, Կենտրոնական բանկի նախագահի ստորագրությունը և Կենտրոնական բանկի` պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: