Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 134.1 Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը. 1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն: Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը, բացառությամբ գտնված (ընկեցիկ) երեխաների, որոնց նկատմամբ փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը: Փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն ժամանակավորապես ստանձնում է օրինական ներկայացուցչի գործառույթներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են երեխայի կենսաապահովումն ու իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու համար. 2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որը տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է գնահատումը, տրամադրում է եզրակացություն և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին: |