Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 15 Կարգապահական տույժ կիրառելու որոշումը բողոքարկելը. 1. Ոստիկանության ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկել ոստիկանության պետին, իսկ ոստիկանության պետի կողմից տույժ կիրառելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող ակտի կատարումը. 3. Բողոքը պետք է պարունակի՝ 1) բողոք բերող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը. 2) բողոքարկվող որոշումը. 3) բողոքի առարկան և հիմնավորումները. 4) բողոքի պահանջը. 5) առկայության դեպքում՝ բողոքին կից ներկայացվող նյութերի ցանկը. 6) բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը. 7) բողոք բերողի ստորագրությունը։ 4․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները, «Ոստիկանությունում ծառայության մասին» կամ «Հանրային ծառայության մասին» օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով։ 5․ Քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝ 1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և փոփոխելու կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու. 2) մերժելու բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը թողնելով անփոփոխ։ |