FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը.
1. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է.
2. Լիազոր մարմինը`
    1) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը և առաջադրվող հարցերը.
    2) հաստատում է որակավորման վկայականի ձևը.
    3) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և երկու ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ, բարձրագույն ուսումնական հաստատության մեկ ներկայացուցիչ՝ առնվազն մեկ տարի ժամկետով: Մասնագիտական առաջին հանձնաժողովի կազմը ձևավորվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, իսկ հաջորդող յուրաքանչյուր կազմը՝ նախորդ կազմի կողմից պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ: Մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Ռիելթորները և անշարժ գույքի կառավարիչները պարտավոր են իրականացնել մասնագիտական հանձնաժողովի անդամի իրենց պարտականությունները: Հանձնաժողովի նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում հանձնաժողովի անդամ հանդիսացող ռիելթորի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, իսկ անշարժ գույքի կառավարիչը հանվում է հաշվառումից: Մասնագիտական հանձնաժողովի նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե ռիելթորը կամ անշարժ գույքի կառավարիչը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով: Մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.
    4) կազմակերպում և անցկացնում է ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

5) սույն օրենքի 17-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված իրավական հիմքերից որևէ մեկը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում համապատասխանաբար որակավորման վկայականի տրամադրման, վերաձևակերպման կամ գործողության դադարեցման վերաբերյալ.
    6) դիմում-բողոքների առկայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է վերահսկողություն ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների կողմից սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
    7) ստեղծում և ներդնում է միասնական տեղեկատվական համակարգ.
    8) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների անվանացանկերը.
    9) իրականացնում է վերահսկողություն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
    10) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ: