FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  89

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին.
1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հրաժարվել նվիրատվության կարգով պետությանը կամ համայնքներին անցնող հողամասերից, բացառությամբ մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ սպառնացող կամ հողամասերի շուկայական գինը գերազանցող պարտքերով ծանրաբեռնված հողամասերի նվիրատվության դեպքերի.
3. Հողամասերի նվիրատվության ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով: