FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  16

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը.
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց կողմից փոխանցվել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները.
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են փոխանցել միայն այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, իրավաբանական անձանց, որոնք Կառավարության սահմանած կարգով ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք կարող են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել միայն այն կազմակերպություններին և իրավաբանական անձանց, որոնք գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դրանց առնչվելու համապատասխան թույլտվությունն ստացել են սույն մասով սահմանված ընդհանուր կարգով, իսկ Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք ու Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրված՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են առնչվել միայն Արտաքին հետախուզության ծառայության հետ հարաբերություններում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  16

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք իրենց գործառույթները, սեփականության ձևը փոխելու կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պահպանությունն ապահովելու ուղղությամբ, իսկ տեղեկակիրները սահմանված կարգով ոչնչացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`
    1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունի,
    2) պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները,
    3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, իրավաբանական անձին` Կառավարության որոշմամբ: 4․ Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետությունների, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգով։