FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26

Ակտիվների խմբի գրավադրումը.
1. Սույն օրենքի ուժով ակտիվների խումբը համարվում է գրավադրված՝ ի ապահովումն ակտիվներով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման` Կենտրոնական բանկի կողմից ակտիվների խումբը գրանցելու պահից: Ակտիվների գրավադրումը ենթադրում է ակտիվների, ինչպես նաև ակտիվների նկատմամբ պահանջներից բխող բոլոր իրավունքների, ակտիվների գծով ստացվելիք եկամուտների, վճարների, առկա կամ ապագայում ստացվելիք այլ միջոցների գրավադրումը: Նման միջոցներ ու վճարումներ են ակտիվների գծով մայր գումարները, տոկոսագումարները, ապահովագրությունից ստացվելիք միջոցները, ակտիվների գծով ստացվելիք տույժերը և տուգանքները, այլ վճարները, գրավի պայմանագրերից ծագող իրավունքները, հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին դեռևս չվճարված գումարները: