Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը ներկայացվող պահանջները. 1. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանք տնօրինող կազմակերպությունները ներդնում և կիրառում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, որն ընդգրկում է` 1) տեխնոլոգիական փաստաթղթեր` արդյունաբերված արտադրանքների նկարագրությամբ և դրանց նպատակների մասին տեղեկատվությամբ. 2) արտադրական ընթացքի փուլերի հաջորդականության մասին նկարագրություն. 3) արտադրական ընթացքների բոլոր փուլերի ժամանակ վտանգի և ռիսկի գնահատման վերլուծություն. 4) արտադրական ընթացքի կրիտիկական վերահսկման կետեր. 5) յուրաքանչյուր կրիտիկական վերահսկման կետի համար կրիտիկական սահմաններ. 6) կրիտիկական վերահսկման կետերում մոնիթորինգի կանոններ և ցուցիչների վերահսկողություն. 7) տեխնիկական կանոնակարգերով, նորմատիվ փաստաթղթերով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջներ. 8) փաստաթղթերի պահպանման վերաբերյալ պահանջներ, որոնք կարող են ընդգրկել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը. 2. Կազմակերպության սեփականատերը կամ օգտագործողը պետք է մասնագետներ նշանակի, որոնք պատասխանատու են համակարգի համար և պետք է պարբերաբար ամփոփեն և վերլուծեն արդյունքները. 3. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը և դրանցից ստացված արտադրանքները հավաքվում, տեղափոխվում, պահվում, իրացվում, վերամշակվում կամ ոչնչացվում են այնպես, որ երաշխավորվի վերջնական արտադրանքի ամբողջական անվտանգությունը, և կանխվեն մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը և շրջակա միջավայրի վարակվելու հնարավորությունը. 4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինումը (հավաքումը, պահումը, փոխադրումը, իրացումը, վերամշակումը կամ ոչնչացումը) և պահեստավորումն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված կազմակերպություններում. 5. Անհատները և իրավաբանական անձինք որոշակի գործունեության արդյունքում ստացված կենդանական ծագման կողմնակի արտադրանքը, մինչև դրանց տնօրինումը կամ պահեստավորումը, պարտավոր են պահել մեկուսացված շինություններում, կոնտեյներներում կամ սարքավորված վայրերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 6. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի և դրանցից ստացված արտադրանքի տնօրինմանը, պահեստավորմանը, շուկայում տեղակայմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը. 7. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի փաթեթավորման, պահեստավորման, բեռնման, փոխադրման, բեռնաթափման և ոչնչացման ծախսերը կատարվում են սեփականատիրոջ միջոցների հաշվին. 8. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` ախտորոշման, կրթական և հետազոտական նպատակներով թույլատրում է լիազոր մարմինը. 9. Ախտորոշիչ և հետազոտական, կրթական կազմակերպությունները լիազոր մարմին ներկայացնում են հայտ` նշելով կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման նպատակները, բնույթը և քանակը, ինչպես նաև հաստատությունը, որտեղից դրանք պետք է ստացվեն. 10. Լիազոր մարմինը հայտի ստացումից հետո` 7 օրվա ընթացքում, ուսումնասիրում է փորձարկումների համար նախատեսված շինությունների, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմանների համապատասխանությունը ներկայացվող անասնաբուժական պահանջներին և ուսումնասիրության արդյունքների ստացումից հետո` 3 օրվա ընթացքում, թույլատրում է կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` նշելով այնտեղ դրանց օգտագործման և պահեստավորման պայմանները կամ հիմնավորված մերժում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հայտում նշվող տեղեկությունների թերի կամ չներկայացման ու կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմաններին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության կամ ուսումնասիրության արդյունքում տրված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքերում: |