Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 44 Գրավոր ապացույցի իսկությունը. 1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում. 2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը պետք է ապացուցի դրա իսկությունը վիճարկող կողմը. 3. Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ. 4. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից։ |