FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելը.
1. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու համար հիմք են հանդիսանում քրեական վարույթին համապատասխան անձանց մասնակցությունը բացառող՝ սույն գլխով նախատեսված հանգամանքները.
2. Վարույթին ներգրավված անձինք, որոնք տեղեկություններ ունեն քրեական վարույթին իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել վարույթի շահագրգիռ մասնակիցներին և վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցությամբ վարույթի բնականոն ընթացքի անհնարինության վերաբերյալ՝ հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել վարույթին մասնակցելուց իրենց ազատելու մասին միջնորդություն.
3. Վարույթի մասնավոր մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի բացարկ հայտնելու վարույթի հանրային մասնակցին: Դատավորին բացարկ կարող է հայտնվել մինչև հիմնական դատալսումները սկսելը, բացառությամբ այն դեպքի, երբ բացարկ հայտնողը կհիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել հիմնական դատալսումներն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել.
4. Բացարկը, ինքնաբացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունը պետք է լինեն փաստարկված: Նույն անձին նույն փաստարկմամբ բացարկ կարող է հայտնվել միայն մեկ անգամ: