FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  289

Կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և դրա քննությունը.
1. Կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին.
2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել կալանքի իրավաչափությունը վիճարկող կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը հիմնավորող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ և հինգ օրվա ընթացքում նշանակում է դատական նիստ.
3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությամբ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ։ Եթե դատարանը, միջնորդության փաստարկների բնույթից ելնելով, գալիս է հետևության, որ մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ, ապա վարույթ հարուցելու մասին որոշմամբ հատուկ սահմանում է, որ դատական նիստը կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ.
4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ կալանքի իրավաչափության և անհրաժեշտության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել.
    2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու մասին, եթե հաստատում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով ամրագրված հանգամանքներից որևէ մեկի առկայությունը։ Եթե կալանքը վերացնելով դատարանը գալիս է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, ապա որոշման մեջ հստակորեն սահմանում է կիրառվող խափանման միջոցի տեսակը և պայմանները։