Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները. 1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել առանձին կամ անհատական ֆինանսական հաշվետվություններ. 2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել և ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից. 3. Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է լիազոր մարմինը: Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը. 4. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով. 5. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ լիազոր մարմնի կողմից: |