Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 6) ապահովագրական գաղտնիք՝ ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկություն, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և Ընկերությունը, վերաապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ. 7) ապահովագրական գաղտնիքի հրապարակում՝ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 8) ապահովագրական գործակալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված անձ. 9) ապահովագրական գործակալի գործունեություն՝ անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական և (կամ) վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում. 10) ապահովագրական գործունեություն՝ անձի կողմից որպես ապահովագրող կողմ պարբերաբար իր անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաև դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջություն. 11) ապահովագրական ընկերություն (Ընկերություն)՝ սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 12) ապահովագրական միջնորդային գործունեություն՝ երրորդ անձի կողմից՝ ապահովագրողների (վերաապահովագրողների) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, այլ փաստացի և իրավական գործողությունների իրականացում, մասնավորապես՝ ա. ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում՝ նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում. բ. ապահովադիրների՝ կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում. գ. ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը՝ ապահովադրի կամ Ընկերության թույլատրած չափերով. 13) ապահովագրական պորտֆել՝ ապահովագրողի կնքած բոլոր ապահովագրության պայմանագրերից կամ մի դասի բոլոր ապահովագրության պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների ամբողջություն. 14) ապահովագրող՝ Ընկերություն կամ օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ. 15) ապահովադիր՝ ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշած անձին (շահառու) ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու ուժով՝ ըստ ապահովագրության պայմանագրի պայմանների. 16) բաժնեմաս՝ բաժնետոմս, բաժնեմաս, փայ. 17) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ. 18) մրցակցություն, տնտեսական մրցակցություն, գերիշխող դիրք՝ ըստ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 19) վերաապահովագրական ընկերություն՝ բացառապես վերաապահովագրական գործունեությամբ զբաղվող Ընկերություն. 20) վերաապահովագրող՝ վերաապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 21) վերաապահովագրություն՝ մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրումն այլ ապահովագրողի մոտ. 22) վերաապահովագրական գործունեություն՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն` ապահովադիրների նկատմամբ այլ ապահովագրողների ունեցած ամբողջ պարտավորությունների կամ դրանց մի մասի կատարման հետ կապված ռիսկի ապահովագրում. 23) վերահսկվող՝ ապահովագրող, վերաապահովագրող, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձ, ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով աշխատանք իրականացնող իրավաբանական անձ (կոնտրագենտ). 24) տեխնիկական պահուստներ՝ Ընկերության բնականոն և ապահով գործունեությունը երաշխավորելու, ապահովագրության պայմանագրերից բխող՝ Ընկերության մոտ առկա և հետագայում ծագելիք պարտավորությունները և հնարավոր կորուստները ծածկելու նպատակով ստեղծված հատուկ պահուստներ. 25) ֆինանսական կազմակերպություն՝ բանկ, վարկային կազմակերպություն, Ընկերություն, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ, ինչպես նաև օտարերկրյա օրենսդրության համաձայն` ֆինանսական կազմակերպություն համարվող անձ. 26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն. 27) Բյուրո՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրո. 28) համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն՝ Ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկացումը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ Ընկերության մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապվածությունը, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, Ընկերության կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը: Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն կետով սահմանված չափանիշները, սահմանում է Ընկերությունները համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքի իմաստով՝ 1) ակտուար՝ սույն օրենքով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձ, որը մաթեմատիկական, վիճակագրական և այլ մեթոդների կիրառմամբ գնահատում է որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը և հաշվարկում է ապահովագրական սակագների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարի, տեխնիկական պահուստների, կենսաթոշակի, անուիտետների և այլ նմանատիպ ցուցանիշների չափերը. 2) անհատական տվյալ՝ ֆիզիկական անձանց համար՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս և տարի, ծննդյան վայր, բնակության վայր, քաղաքացիություն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի համար (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար՝ անվանում կամ ֆիրմային անվանում, գտնվելու վայր, փոստային հասցե, հարկ վճարողի հաշվառման համար, իրավաբանական անձի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս և տարի, ծննդյան վայր, բնակության վայր, քաղաքացիություն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի համար. 3) անուիտետ՝ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված գումարի միանվագ կամ պայմանագրով նախատեսված պարբերականությամբ վճարումն ապահովագրողին, որի դիմաց ապահովագրողը պարտավորվում է պայմանագրով նախատեսված ժամկետում և պարբերականությամբ ապահովադրին կամ շահառուին վերադարձնել վճարված գումարը և պայմանագրով երաշխավորված եկամուտը. 4) ապահովագրական բրոքեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն. 5) ապահովագրական բրոքերային գործունեություն՝ անձի կողմից ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում՝ Ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում. |