Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 949 Վճարելու երաշխիքը. 1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով: Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից. 2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` «Համարել ավալ» մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից և ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար: Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով, իսկ եթե ավալիստն իրավաբանական անձ է` նրա գտնվելու վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով. 3. Ավալիստն ավալն ստացողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում: Ավալիստի պարտավորությունն իրական է նույնիսկ այն դեպքում, եթե պարտավորությունը, որը նա երաշխավորել է որևէ հիմքով, բացի ձևը պահպանելուց, եղել է անվավեր. 4. Ավալիստը, վճարելով չեկը, ձեռք է բերում չեկից բխող իրավունքներն այն անձի հանդեպ, ում համար նա տվել է երաշխիք և այն անձանց, ովքեր պարտավոր են երաշխիք ստացածի հանդեպ: |