FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  122.1

Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը.
1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը.
2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում.
3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն.
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն.
5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում.
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 օր, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։