Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Կազմակերպության հիմնադիր ժողովը. 1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաև Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք. 2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ. 3. Հիմնադիր ժողովը` 1) ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին. 2) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը. 3) ընտրում (նշանակում) է Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին կամ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին. 4) կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ. 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումն ընդունվում է միաձայն, 2-րդ կետով սահմանված հարցով որոշումն ընդունվում է մասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ մեծամասնությամբ. 5. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը. 2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց քանակը. 3) ժողովի օրակարգը. 4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները. 5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը. 6. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: |