FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

article  21

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերով նախատեսված առավել բարենպաստ կարգավորումների.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կամավորների հետ կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի համապատասխանեցումը սույն օրենքի պահանջներին Կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում.
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասից և 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-202-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: