FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը.
1. Դատավորը վերադարձնում է սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը, եթե`
    ա) չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.
    բ) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են.
    գ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում.
1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի.
2. Դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում.
3. Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար.
4. Դիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում.
5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։