Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե` 1) առկա է երեխային որդեգրած ամուսինների համաձայնությունը. 2) երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը. 3) երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ: |