Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը. 1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը ներառում է` 1) պետական կենսաթոշակային ապահովությունը. 2) կուտակային բաղադրիչը. 3) կամավոր կենսաթոշակային բաղադրիչը. 2. Պետական կենսաթոշակային ապահովությանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով. 3. Պետական կենսաթոշակային ապահովությունը (այսուհետ նաև` պետական կենսաթոշակային համակարգ) պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով. 4. Կուտակային բաղադրիչը օրենքով սահմանված կուտակային հատկացումների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է կուտակային կենսաթոշակով. 5. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կենսաթոշակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով (եկամտով): |