Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 79 ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ. 1. Քվեարկությունները կատարվում են քվեաթերթիկների միջոցով` 50-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերության ժողովում: Ընկերությունը, որն ունի 500-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր), պարտավոր է բաժնետերերին քվեաթերթիկներ տրամադրել սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում և ընդունել դրանք սույն օրենքի 77-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Քվեաթերթիկներն ուղարկվում են բաժնետերերին պատվիրված նամակով կամ հանձնվում են անձամբ կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ՝ բջջային հեռախոսների հավելվածներով), եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 2. Քվեաթերթիկի ձևն ու բովանդակությունը հաստատվում է խորհրդի որոշմամբ: Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով նախատեսված դեպքի, քվեաթերթիկները տրվում են ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին)` ժողովի քվորումի առկայության դեպքում. 3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) Ընկերության ֆիրմային անվանումը. բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը. գ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և նրա քննարկման հերթականությունը. դ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ»: Գումարային (կումուլյատիվ) քվեարկության անցկացման դեպքում քվեաթերթիկը պետք է նախատեսի քվեարկության կարգի առանձնահատկությունները: Եթե քվեարկությանը բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից մասնակցում է անվանատերը, ապա քվեաթերթիկը պետք է դաշտեր պարունակի, որտեղ հնարավոր լինի նշել, թե անվանատիրոջ կողմից ներկայացվող որքան բաժնետեր է քվեարկել «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ. ե) լրացված քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, եթե բաժնետերը քվեարկում է հեռակա կարգով. զ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրվի բաժնետիրոջ (ներկայացուցչի) կողմից. է) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 79 Խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) ընտրության դեպքում քվեաթերթիկը պետք է թեկնածուների անունից բացի նրանց մասին պարունակի նաև անհատականացնող այլ տվյալներ: |