Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 106 Ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները. 1. Ապրանքների հայտարարագրում նշման են ենթակա հետևյալ տեղեկությունները՝ 1) հայտագրվող մաքսային ընթացակարգի մասին. 2) ապրանքների հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի, ուղարկողի, ստացողի, վաճառողի և գնողի մասին. 3) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների մասին, որոնցով ապրանքները տեղափոխվել են (տեղափոխվելու են) Միության մաքսային տարածքով. 4) ապրանքների մասին՝ անվանումը, նկարագրությունը, որն անհրաժեշտ է այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների հաշվարկման և գանձման համար, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, արգելքների և սահմանափակումների պահպանման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմնի կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, նույնականացման, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 10 նիշ ունեցող ծածկագրերից մեկին դասելն ապահովելու համար. ապրանքների ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան. ապրանքների ծագումը. ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը. ապրանքներն արտադրողը. ապրանքային նշանը. մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող այն ապրանքի ծագման վայրի անվանումը, որն ընդգրկված է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը. փաթեթվածքի նկարագրությունը. գինը, քանակը՝ արտահայտված կիլոգրամներով (համաքաշը և զտաքաշը) և չափման լրացուցիչ միավորներով. ապրանքների մաքսային արժեքը (մեծությունը, ապրանքների մաքսային արժեքը սահմանելու մեթոդը). վիճակագրական արժեքը. 5) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին՝ մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը. մաքսային վճարների վճարման արտոնությունները. սակագնային առանձնաշնորհումները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 106 հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները. մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվող փոխարժեքը՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 6) ապրանքների մասով գործարքի և դրա պայմանների մասին. 7) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանման մասին. 8) ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարման մասին. 9) սույն Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված՝ ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մասին. 10) անդամ պետությունների այն օրենսդրության պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին, որի պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին. 11) ապրանքների հայտարարագիրը լրացրած անձի և դրա լրացման ամսաթվի մասին. 12) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ տեղեկություններ. 2. Ապրանքների հայտարարագրի ձևը լրացնելու կարգը սահմանելիս Հանձնաժողովն իրավասու է կրճատել ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների կատեգորիաներից, Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխող անձանցից և (կամ) այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը): |