FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

Քննիչ հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը.
1. Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ հանձնաժողովում նախագահում է Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված պատգամավորը, իսկ նախագահի տեղակալն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ՝ իրավասու խմբակցության առաջադրմամբ: Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է`
    1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը.
    2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցությանը.
2. Պաշտպանության և անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը.
3. Քննիչ հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-8-րդ և 11-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաև ղեկավարում է հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը.
4. Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, ապա հանձնաժողովի նոր նախագահի անունը և ազգանունը Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջը ներկայացրած պատգամավորների գրավոր դիմումով: Եթե դիմումը ստորագրում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից պակաս թվով պատգամավորներ, ապա քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնում է թափուր.
5. Քննիչ հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։