Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45.8 Ուսուցումը փաստաբանական ակադեմիայում. 1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական ակադեմիայում իրականացվում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան): Ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող վեց ամսից պակաս լինել. 2. Իրավաբանի` առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով. 3. Փաստաբանական ակադեմիայի ուսումնական ծրագրերը փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը. 4. Սույն գլխի իմաստով՝ մասնագիտական ստաժը իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է: |