Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 20 Ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելը։ Ապացույցների գնահատումը. 1. Կատարողական վարույթում ապացույցներ կարող են ներկայացնել վարույթի մասնակիցները և իրավասու մարմինները. 2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը։ Կատարողական վարույթի մասնակիցն ազատվում է ապացուցման պարտականությունից, եթե շահագրգիռ անձինք գրավոր ընդունում են նրա վկայակոչած փաստը, բացառությամբ եթե այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենսդրությամբ սահմանված որոշակի ապացույցով. 3. Եթե կատարողական վարույթի մասնակցի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օբյեկտիվորեն գտնվում է միայն վարույթի այլ մասնակցի մոտ, ապա վկայակոչված փաստը կարող է համարվել հաստատված, քանի դեռ վարույթի համապատասխան մասնակիցը հակառակը չի ապացուցել. 4. Կատարողական վարույթի մասնակիցն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերումը, ներկայացումը և հետազոտումը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը. 5. Հարկադիր կատարողը յուրաքանչյուր ապացույց գնահատում է վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից. 6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից, ներառյալ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելուց հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: |