Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 22 Դատարանում ներկայացուցիչների միջոցով հանդես գալը. 1. Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով. 2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի. 3. Անգործունակ և սահմանափակ գործունակ անձի իրավունքները և ազատությունները դատարանում պաշտպանում է նրա օրինական ներկայացուցիչը. 4. Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը. 5. Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը. 6. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք. 7. Սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը. 8. Որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը. 9. Սույն հոդվածի 4-8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանում գործերը վարող անձինք հանդիսանում են ի պաշտոնե ներկայացուցիչներ. 10. Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են գործերի վարումը դատարանում լիազորել իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ներկայացուցչի. 11. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր։ |