Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց, սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը. 1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ. 2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա և եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ. 3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ. 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավորված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |