Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 132 Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները. 1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի լավագույն շահերը. 2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին վերադարձնելը հակասում է նրա լավագույն շահերին, ապա երեխայի խնամքի կազմակերպման պարտականությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա. 3. Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը։ Որդեգրման մասին տեղյակ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։ |