Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 309 Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը. 1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն` 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն, 3) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն, 4) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքն ու չափը` առանձին-առանձին, 5) պահանջը հաստատող ապացույցները, 6) պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին, 7) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են, 8) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը. 3. Դիմումն ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի կողմից ստորագրվելու դեպքում դիմումին պետք է կցվի նրա լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ. 4. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից: |