Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 33 Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների պարտականությունները. 1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտները պարտավոր են` ա) պահպանել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը. բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ ինքնահսկում կամ արտադրական հսկում. գ) չխոչընդոտել ստուգումների կամ դիտարկումների ընթացքին. դ) կատարել ստուգում կամ դիտարկում իրականացնող անձանց օրինական պահանջները. ե) ստուգող կամ դիտարկող անձանց պահանջով տրամադրել ստուգմանը կամ դիտարկմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, բանավոր և գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և ստուգմանը կամ դիտարկմանն անհրաժեշտ այլ փաստաթղթեր և իրեր. զ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումը կամ դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար. է) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում վերացնել ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտված թերություններն ու իրավախախտումները. 2. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտները պարտավոր են իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ. 3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման համար ինքնահսկում կամ արտադրական հսկում իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Սույն հոդվածի պահանջները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |