FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  13

Կարգապահական տույժ կիրառելու պայմանները և կարգը.
1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե խախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարուց ավելի։ Սույն մասում նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի: Սույն մասում նշված ժամկետների հաշվարկը կասեցվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել է ծառայողական քննությունը.
2. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու կամ խախտումներ կատարած լինելու հանգամանքները: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին.
3. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ.
4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
5. Եթե ոստիկանության ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված խիստ կարգապահական տույժ կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող.
6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալը, եթե ոստիկանության ծառայողը թույլ չի տվել նոր խախտում: Կարգապահական տույժը հանվում է համապատասխան խրախուսանքի տեսակ կիրառելով։ Մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում կարող է հանվել մեկ կարգապահական տույժ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  13

7. Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու դեպքում նա կարող է տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով.
8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
9. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» և «նկատողություն» կարգապահական տույժերի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին։