FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  13

Տեղեկության նկատմամբ կազմակերպությունների, իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքի սահմանափակումը.
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք իրավասու են կազմակերպությունների, իրավաբանական անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականությունը հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման մասին որոշումներ ընդունելու, եթե դրանք պարունակում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկության գաղտնագրումն իրականացվում է տեղեկության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի` այդ նպատակով լրացուցիչ հատկացված միջոցներից, և դրա չափը որոշվում է տեղեկության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի պաշտպանության տակ անցնում է այդ տեղեկությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկության սեփականատիրոջ պարտավորությունը տեղեկությունը չհրապարակելու, ինչպես նաև այն հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ: Փոխհատուցման կարգը, ինչպես նաև փոխհատուցման չափը հաշվարկելու ընթացակարգը սահմանում է Կառավարությունը.
2. Պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, և հարցը ենթակա է լուծման դատական կարգով.
3. Տեղեկության սեփականատերն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պաշտոնատար անձի գործողությունները: