Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Ակտիվների խմբի գրանցումը. 1. Ակտիվների խմբի գրանցման համար արժեթղթավորման ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝ 1) ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը. 2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը. 3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 2. Արժեթղթավորման ֆոնդն ակտիվների ցանկը ներկայացնում է Կենտրոնական բանկ` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ազդագրի հետ (եթե օրենքով սահմանված կարգով արժեթղթերի թողարկման համար պահանջվում է ազդագիր). 3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է արժեթղթավորման ֆոնդի ներկայացրած ակտիվների ցանկը կամ մերժում ակտիվների ցանկի գրանցումը: Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա. 4. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման քսան աշխատանքային օրվա ժամկետը կարող է կասեցվել մինչև այդ տեղեկությունների ստացումը. 5. Կենտրոնական բանկի կողմից քսան աշխատանքային օրվա ժամկետում ակտիվների ցանկը չգրանցելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին արժեթղթավորման ֆոնդին չտեղեկացնելու դեպքում ակտիվների ցանկը համարվում է գրանցված. 6. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման ֆոնդի կողմից արժեթղթավորման նպատակով ներկայացված ակտիվների ցանկի գրանցումը, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. 7. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում. 8. Ակտիվների խմբում կատարվող փոփոխությունները՝ պայմանավորված ակտիվների փոխարինման և կամ ավելացման հետ, Կենտրոնական բանկում ենթակա են գրանցման՝ ակտիվների խմբի գրանցման համար սույն հոդվածով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ստեղծում է ակտիվների խմբի ռեգիստր և սահմանում շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման կարգ: Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու և շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի: |