FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  128

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի նկատմամբ նշանակված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնող օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի նկատմամբ նշանակված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո Պրոբացիայի ծառայությունն անհապաղ դատական ակտի պատճենն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին՝ կցելով եզրափակիչ դատական ակտի պատճենը համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը, սույն մասում նշված պատճենն ստանալուց հետո գործունեության արգելքի կատարման վերաբերյալ տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը.
3. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար: