Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 57 ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ. 1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է կամ այն հողամասերի, որոնք տրամադրվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում. 1.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման դեպքերում դրանցով զբաղեցված և սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է սեփականության իրավունքով կամ վարձակալության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան: 5. Տարվա ընթացքում տրամադրված հողամասերը, սահմանված կարգով պետական գրանցումից հետո, արտահայտվում են ամենամյա հողային հաշվետվություններում, որոնք հողամասերի պետական հաշվառում իրականացնող պետական մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կառավարության հաստատմանը: Մինչև սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամասը` դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ: 7. Պետության և համայնքների սեփականության հողամասեր տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը: |