Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37.1 Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը. 1. Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով. 2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով. 3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժի) կառույցների միջոցով. 4. Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները. 5. Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացնում են շինարարության իրականացման (հիդրոտեխնիկական կառուցվածքների) լիցենզիա ունեցող անձինք` ջրօգտագործողի միջոցներով. 6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման նպատակներով. 7. Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով՝ 1) հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա. 2) հորատանցքի շահագործմամբ կամ կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա. 8. Արգելվում է լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը. 9. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացման, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատման կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։ |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37.1 10. Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.1.1-ին հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում. 11. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին. 12. Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է կառավարությունը. 13. Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ. 14. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը. 15. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում և տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին. 16. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։ |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37.1 undefined. 1. Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացվելու դեպքում սահմանված չափով փոխանցվող ֆինանսական միջոցների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ջրօգտագործողի պարտականությունը ներառվում է ջրօգտագործման թույլտվության մեջ. 3. Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և օգտագործվում են բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար: |