Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Արյան ազգային ծրագիրը. 1. Արյան ազգային ծրագիրը հաստատում է կառավարությունը: Դրանով սահմանվում են` 1) արյան անհրաժեշտ պաշարների հավաքման մեթոդներն ու եղանակները. 2) արյան և դրա բաղադրամասերի անվտանգության և որակի ապահովմանն ուղղված միջոցառումները. 3) արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումները. 4) փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության և որակի ապահովմանն ուղղված միջոցառումները. 5) արյան ծառայության զարգացմանն ուղղված միջոցառումները. 6) արյան ծառայության համար անհրաժեշտ կադրերի, սարքավորումների, նորագույն մեթոդների ապահովմանն ուղղված միջոցառումները. 7) արյան և դրա բաղադրամասերի շրջանառության տեղեկատվական համակարգի (արյան ռեեստրի) վարմանն ուղղված միջոցառումները. 8) անհրաժեշտ քանակությամբ անվտանգ, արդյունավետ և որակյալ արյան և դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ. 9) արտակարգ իրավիճակներում արյան և դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված միջոցառումները. 10) արյան պատրաստուկների արտադրության զարգացմանն ուղղված միջոցառումները: |